Ռուսաստանում Հայրենական պատերազմի շրջանի զանգվածային հուղարկավորության գերեզման է գտնվել
Ռուսաստանի Նովգորոդի մարզի Ժեստյանայա Գորկա գյուղի մոտ հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որտեղ իրականացվել է Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ զոհվածների մասսայական հուղարկավորություն։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Նովգորոդի մարզային վարչության մամուլի ծառայությունը։
Գերեզմանը հայտնաբերվել է ապրիլի 29-ին դեռեւս հատուկ որոնողական էքսպեդիայի անդամների կողմից։ Գերեզմանից դուրս է բերվել հինգ կմախքացած դիակ, որոնք ենթադրաբար ունեն գլխի շրջանում հրազենային վիրավորումներ։ Հայտնաբերվել է նաեւ զոհվածների անձնական իրերից ու հագուստներից պահպանված մնացորդներ։ Գերեզմանի մոտ էլ հայտնաբերվել է այլ երկրում արտադրած ինքնաձիգ հրազենային զինատեսակի կրակված փամփուշտներ։
Ենթադրաբար գերեզմանում հուղարկավորվածները եղել են խաղաղ բնակիչներ, որոնք գնդակահարվել են ֆաշիստների կողմից 1941-43 թթ ֆաշիստական օկուպացիայի ժամանակ։ Պատմաբանները հայտարարել են, որ գյուղի շրջանում հնարավոր է մինչեւ երեք հազար խաղաղ բնակչի ամփոփող եղբայրական գերեզմաններ հայտնաբերեն, որոնց մեջ կարող են լինել նաեւ կանայք ու երեխաներ։ Որոնողական էքսպեդիցիան այդ տարածքում շարունակվելու է։