Պաղեստինը ՄԱԿ Անվտանգության խորհրդից խնդրում է պաշտպանել իրեն Իսրայելից
Պաղեստինը նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Գազայի հատվածում վերջին լարվածության հետ կապված միջոցներ ձեռնարկել՝ ասվում է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցչության նամակում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի իսրայելական այս անօրինական օկուպացիայի պայմաններում հետագա լարվածությունը կանխելու, պաղեստինյան ժողովրդի միջազգային պաշտպանությունը ապահովելու եւ Իսրայելին այս եւ մյուս բոլոր հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է նամակում։
Իսրայելական կողմից 4 եւ պաղեստինյան կողմից 25 մարդ է զոհվել համարյա երկու օր տեւած փոխադարձ հարվածների հետեւանքով, որոնք պաղեստինա-իսրայելական 2014թ․ սկսած հակամարտության ամենամասշտաբային ու ամենաարյունալի փուլը դարձան։ Փոխհրաձգությունները կարող էին հարցականի տակ դնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի անցկացումն Իսրայելում։ Այս շաբաթ մուսուլմանները սկսում են տոնել Ռամադանը, իսկ իսրայելցիները նշում են Անկախության օրը՝ իրենց պետության կազմավորման 71-րդ տարեդարձը։ Անցյալ գիշեր փոխհրաձգությունները դադարեցվել են։