Ստամբուլում քաղաքապետի կրկնակի ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայի բարձրագույն ընտրական մարմինը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վիճարկել է քվեարկության արդյունքները՝ հայտնում է Anadolu-ն։
Նշենք, որ ընտրությունների արդյունքներով հաղթել է ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության թեկնածուն։
Բարձրագույն ընտրական մարմինը երկուշաբթի օրը ԱԶԿ-ի օգտին որոշում է կայացրել եւ չեղարկել է մարտի 31-ին կայացած տեղական ընտրությունների արդյունքները Ստամբուլում։ Թե երբ կանցկացվեն կրկնակի ընտրությունները, դեռեւս հայտնի չէ։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ դիկտատուրան որոշել է կրկին ընտրություններ անցկացնել։ «Չի կարելի հաղթել ԱԶԿ-ին»,- Twitter-ում գրել է կուսակցության փոխնախագահ Օնուրսալ Ադիգուզելը։ «Այս համակարգը, որը մերժում է ժողովրդի կամքը եւ անտեսում օրենքը, ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ օրինական։ Սա սովորական դիկտատուրա է»,- ասել է նա։