Թուրքիան ՆԱՏՕ-ից աջակցություն է ակնկալում. Էրդողան
Թուրքիան Միջերկրածովյան շրջանի արեւելքում ՆԱՏՕ-ից աջակցություն է ակնկալում՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն անհանգստություն են արտահայտել Կիպրոսի կողմից բացառիկ տնտեսական գոտի հայտարարված շրջանում Անկարայի հորատման պլանների կապակցությամբ՝ հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ի կարծիքով, «այդ քայլը բարձր աստիճանի սադրանք է եւ կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»։
Կիպրոսի հրվանդանում եւ բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել է բնական գազի մեծ հանքավայրեր։ 2011թ․ ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները հասնում են 140 մլրդ խ/մ-ի։ Անկարան, որը վիճարկում է նշված գոտու սահմանները, հորատման վայր է ուղարկել «Ֆաթիհ» նավը, որը շաբաթ առավոտից գտնվում է այդ գոտում։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի 4 ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը։