Զելենսկին ժամանակավորապես հեռացել է բիզնեսից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանակավորապես հեռացել է բիզնեսից: Այս մասին հայտնել է նրա բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆերը The Бабель-ին տված հարցազրույցում:
Զելենսկու բիզնես գործընկերը նշել է, որ նա բիզնեսի որոշ մասը փոխանցել է վստահելի մարդկանց, որոնք ունեն ձայնի հնարավորություն և ազդեցություն ընկերություններում:
«Ընկերության իր մասնաբաժինը ինչ-որ մեկին է փոխանցելու, հնարավոր է ինձ կամ Բորիսին, ես դեռ չգիտեմ: Դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ես կամ Բորիսը նրան հաստատ չենք հիասթափեցնի»,- ասել է Սերգեյ Շեֆերը:
Նշենք, որ Զելենսին 17 բիզնես-գործընկեր ունի: Կնոջ հետ միասին նա Ուկրաինայից դուրս ունի 5 ընկերություն, որոնցից մեկը զբաղվում է Իտալիայում առուվաճառքով: