Մարդիկ, որոնք կյանքեր են փրկել... «Sukhoi Superjet 100» ինքնաթիռի բորտուղեկցորդների լուսանկարները համացանցում են
Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կիրակի երեկոյան շտապ վերադարձել է Շերեմետևո օդանավակայան ինքնաթիռում բռնկված հրդեհի պատճառով։
Այրվող ինքնաթիռից ուղևորներին օգնել են դուրս գալ անձնակազմի անդամները:
Դեռևս չհաստատված տեղեկությամբ զոհվածների թվում է նաև բորտուղեկցորդը, որը շտապել է ուղևորներին օգնություն ցուցաբերելու:
Life Shot-ը հրապարակել է այրվող ինքնաթիռի անձնակազմի այն երեք անդամների լուսանկարները, որոնք մարդկանց են փրկել: