Վարչապետի խորհրդականը՝ քաղաքապետարանի ուռճացված հաստիքացուցակի մասին
Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։
Սակայն կարծում եմ առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաև վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի բնակչության թիվը և տարածքը։ Սոցիալական ծառայության աշխատողների քանակը նույնպես ուսումնասիրման տեղ ունի։
Ընդհանրապես, հաստիքացուցակի հիմքը պետք է հանդիսանա նպատակից բխող գործառույթը։
Ակնհայտ է, որ ուռճացված հաստիքացուցակը նախկին իշխանություններին սպասարկելու նպատակ է հետապնդել և քաղաքային նոր իշխանությունը վստահ եմ կլինի ավելի կտրուկ, քան ներկայացված առաջարկն է»։