Ինչպես է այրվող ինքնաթիռը մի քանի անգամ բախվում թռիչքուղուն (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է
«Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջք կատարող SSJ-100 ինքնաթիռը մի
քանի անգամ բախվում գետնին: Ըստ ինքնաթիռի ներսում գտնվողների՝ այն
«ցատկոտում էր՝ ինչպես մորեխ»:
Վերջին տվյալների համաձայն՝ օդ բարձրանալուց 28 րոպե հետո Մուրմանսկ
ուղևորվող ինքնաթիռը ետ է վերադարձել, քանի որ կայծակը հարվածել ու վնասել է
ավտոմատ համակարգը: Առաջին անգամ վայրէջք կատարելու փորձը չի հաջողվել
եղանակային վատ պայմանների պատճառով, և օդանավը կոշտ վայրէջք է կատարել
երկրորդ փորձից: Հարվածից շասին կոտրվել է, օդանավը բռնկվել է: Կա 13 զոհ,
2-ը՝ երեխա:
Օդաչուները ողջ են մնացել, նրանց հետ աշխատում են մասնագետները: