«Մայրի՜կ, մայրի՜կ». Ուղևորները տեսանկարահանել են հրդեհը SSJ-100 ինքնաթիռի սրահից (տեսանյութ)
Վթարային վայրէջքի
ժամանակ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում բռնկված Sukhoi Superjet
100 (SSJ-100) ինքնաթիռի ուղեւորները տեսանկարահանել են սրահում տեղի
ունեցածը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես է կրակը տարածվում ինքնաթիռի թեւի հատվածում: Մարդիկ խուճապահար փորձում են դուրս գալ սրահից:
Այրվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք է կատարել մայիսի 5-ի երեկոյան: Ինքնաթիռում
գտնվել է 72 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Դեպքի հետեւանքով զոհվել է 13
մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը
կարգադրել է ստեղծել դեպքի հանգամանքները հետաքննելու գործով պետական
հանձնաժողով: