ԱՄՆ-ում ստեղծել են արձակուրդի լուսանկարներ կեղծելու ծառայություն
Ամերիկյան Նեբրասկա
նահանգում ստեղծել են արձակուրդային հանգստի լուսանկարները կեղծելու
ծառայություն: Fake A Vacation ծրագիրը փոխում է լուսանկարներն այնպես,
կարծես լուսանկարի մարդիկ այցելել են Հավայան կղզիներում ավազե լողափ կամ
Նիագարայի ջրվեժ, սակայն իրականում անգամ չեն լքել իրենց քաղաքը, հաղորդում
է Esquire-ը:
Ծառայությունը թույլ է տալիս ընտրել գրեթե յուրաքանչյուր հանրահայտ
տեղանքը, ինչպիսիք են Դիսնեյլենդը, Լաս Վեգասը, Գրանդ Կանյոնը եւ այլն:
Օգտատերերը պարզապես ընտրում են ցանկալի, սակայն կեղծ ֆոնը եւ ավելացնում
դրանում իրենց լուսանկարները: Այդ ծառայության նպատակն է սոցիալական
ցանցերում հետեւորդների վրա տպավորություն գործելն ու նրանց ստիպելը
նախանձել «զբոսաշրջիկներին»:
Լուսանկարների մշակման միջին տեւողությունը 72 ժամ է:
«Մեր ծառայությունից օգտվում են, քանի որ երբեմն իրական հանգիստը շատ
թանկ արժե, երբեմն էլ պարզապես ցանկանում են ստիպել ուրիշներին
նախանձել»,-պարզաբանում է Fake A Vacation ծրագրի մարքեթինգի բաժնի ղեկավար
Թոմ Էդան:
Jetcost զբոսաշրջային կայքի անցկացրած վերջին հետազոտությունը ցույց է
տվել, որ հարցված ամերիկացիների շուրջ 14 տոկոսը ստել է իր արձակուրդային
հանգստի մասին: Իսկ ստի հիմնական պատճառը նրանք նշել են ակտիվ
զբոսաշրջիկներ թվալու ցանկությունը ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու
համար:
«Ներկայումս սոցիալական ցանցերի ճնշման պայմաններում մարդիկ կարծում են,
որ նրանք պետք է անընդմեջ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեն»,-ասել է
Jetcost-ի ներկայացուցիչը Fox News-ին տված հարցազրույցում: