ՄԱԿ-ի նորաստեղծ հանձնաժողովը հետաքննելու է «Շերեմետևո»-ի դեպքը
Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հանձնաժողով է ստեղծել՝ «Շերեմետևո»-ի դեպքը հետաքննելու համար, փոխանցում է TАСС-ը։
«Հանձնաժողովը ձևավորված է և մեկնել է ավիավթարի վայր»,- հայտարարել է ՄԱԿ-ի օպերատիվ հերթապահը։
Հանձնաժողովը ղեկավարելու է Լեոնիդ Կաշիրսկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս:
Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ Զոհերի թվում 2 երեխա կա։
SSJ-100-ի վթարի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
SSJ-100-ի բորտուղեկցորդը մահացել է՝ փրկելով ուղևորներին: