Ռուսաստանում մայրը երեխային մոռացել է տաքսու մեջ
Դոնի Ռոստովի ոստիկանությունություն հաղորդում է ստացվել հիվանդանոցից
այն մասին, որ բուժհաստատություն են բերել 2.5 տարեկան երեխայի, որին
ծնողները մոռացել են տաքսու մեջ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանները հայտնաբերել են այն կնոջը, որ երեխային թողել է տաքսու մեջ, հայտնում են Ռոստովի մարզի ՆԳՆ-ից։
«Ոստիկանները պարզել են, որ երեխայի մայրը գտնվել է ալկոհոլի ազդեղության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մոր հանդեպ վարչական իրավախախտման գործ է հարուցվել։ Երեխան առայժմ հիվանդանոցում է։