Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 13-ի
Նվազագույնը 13 մարդ է զոհվել, 6 մարդ տուժել է «Շերեմետևո»
օդանավակայանում Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով,
հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին:
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 1 զոհի և 4 տուժածի մասին: Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:
Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից»
թռչելուց քիչ անց: Կապաիտանը հայտնել էր ինքնաթիռում վթարային իրավիճակի
մասին:
«Ռոսավիացիայից» հայտնէլ էին, որ ինքնաթիռը միայն երկրորդ փորձից էր
կարողացել վայրէջք կատարել: РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ կոտրվել էր ինքնաթիռի
շասսին, ինչի հետևանքով բեկորները վնասել էին վառելիքի բաքը: Ինքնաթիռն
այրվել էր: