Գերմանիայում 2 առյուծ հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա
Գերմանիայի կենդանաբանական այգում 2 առյուծ հարձակվել է աշխատակցի վրա
այն ժամանակ, երբ նա մտել է կենդանիներին կերակրելու։ Այդ մասին հաղորդում է
Daily Mail-ը։
Պատահարը տեղի է ունեցել Ներքին Սաքսոնիայի Հոդենհագեն կոմունայի մոտ
գտնվող «Սերենգիթի» սաֆարի այգում։ Վիրավոր տղամարդուն վանդակից հանել են և
շտապօգնություն կանչել։
24-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ներկայում նա հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Սերենգիթի» այգում ընդհանուր առմամբ ավելի քան 1.5 հազար կենդանի է
բնակվում։ Տարածքն ավելի քան 120 հա է։ Այգին բացվել է 1974-ին։ Այգու
գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այցելուները այգում տեղաշարժվում են
սեփական ավտոմեքենաներով։