Մակրոնի վարորդին բռնել են արագությունը գերազանցելու համար. նա փախել է ոստիկաններից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարորդը փախել է ոստիկաններից այն բանից հետո, երբ նրան բռնել են արագությունը գերազանցելու համար, գրում է The Guardian-ը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ վարորդը գտնվել է Ելիսեյան պալատի ավտոպարկի ավտոմեքենաներից մեկի ղեկին: Նա ուղևորվում էր Վերսալ, և ճանապարհին ոստիկանները ռադարով գրանցել են արագության գերազանցում:
Ոստիկանությունը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է կանգնել, սակայն սպան նկատել է ավտոմեքենայի համարանիշը, որը պատկանել է նախագահական պալատին:
Վարորդի ինքնությունը հայտնի է դարձել փետրվարին:
Մակրոնի վարչակազմից հրաժարվել են մեկնաբանել գործը՝ հայտնելով, որ վարորդի ապագայի մասին որոշում կկայացվի դատարանում գործը քննելուց հետո: Լսումները տեղի կունենան 2020թ. հունվարին:
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է առավելագույն պատիժ՝ 3 ամսվա ազատազրկում և 3750 եվրո տուգանք: