Կոկո Շանել. Ծերությունը չի պաշտպանում սիրուց , բայց սերը պաշտպանում է ծերությունից. աֆորիզմներ
Ես սիրում եմ, երբ նորաձությունը դուրս է գալիս փողո , բայց թույլ չեմ տալիս, որ այն այնտեղից գա :
Սեն Լորենը հիասքանչ ճաշակ ունի: Որքան շատ է նա ինձ կրկնորինակում , այնքան լավ ճաշակ է հայտնաբերում :
Ծերությունը չի պաշտպանում սիրուց , բայց սերը պաշտպանում է ծերությունից :
Ոչինչ այդքան չի ձգում կնոջ կեցվածքը, որքան չափազանց հարուստ կոստյումը :
20 տարեկանում դուք ունեք դեմք , որը ձեզ տվել է բնությունը ,
30-ում դեմք , որը կերտել է կյանքը ,
50- ում դեմք , որին դուք արժանի եք :
Գեղեցկությունը մեզ պետք է նրա համար , որ մեզ սիրեն տղամարդիկ , իսկ հիմարությունը , որ մենք սիրենք տղամարդկանց :
Եթե ձեզ ապշեցրել է ինչ-որ կնոջ գեղեցկություն , բայց դուք չեք կարողանում հիշել , թե ինչ էր նա հագել , ուրեմն նա կատարյալ էր հագնվել :
Ասում են , որ կանայք հագնվում են կանանց համար , որ նրանց ոգևորում է մրցակցության ոգին : Դա ճիշտ է: Բայց եթե աշխարհում այլևս չմնային տղամարդիկ նրանք կդադարեին հագնվել: