Արտաշատի քաղաքապետը համացանցի օգտատեր արտաշատցիներին հորդորել է զերծ մնալ բոլոր անձնական վիրավորանքներից
Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը այսօր Facebook-ի իր էջում արել է հետևյալ գրառումը.
«Հարգելի համաքաղաքացիներ, շատ շնորհակալ եմ, որ ակտիվ հետևում եք հրապարակումներին և արձագանքում: Միաժամանակ հորդորում եմ՝ զերծ մնալ բոլոր անձնական վիրավորանքներից: Հարգելի համաքաղաքացիներ, ուրախ եմ, որ մեր քաղաքի հոգսերից ու խնդիրներից անմասն չեք մնում, մենք անպայման հաշվի կառնենք բոլոր կառուցողական առաջարկները: Ես մշտապես չեմ խուսափել քննարկել քաղաքում եղած խնդիրները, իմ դռները բաց են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ ավագանու անդամների համար: Սակայն հրապարակաման մեկնաբանություններում ներկայացված հարցերը պետք է կոնկրետ քննարկվեն ավագանու նիստերի ժամանակ և ավագանու անդամների հետ միասին գտնենք քաղաքացիների համար ամենաշահավետ լուծումները»: