Թուրքիայում «խաղաղության մայրերին» ոստիկանները հարվածել ու քարշ են տվել (տեսանյութ)
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բողոքի ակցիա իրականացնող «Խաղաղության մայրերի» վրա ոստիկանների հարձակումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Դիարբեքիրում «Խաղաղության մայրեր» պլատֆորմի կանայք ի պաշտպանություն բանտերում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալների, բողոքի ակցիա են իրականացրել, սակայն ոստիկանները անխնա ցրել են հավաքը։
Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես են կին ոստիկանները հարձակվում տարեց կանանց վրա եւ մի դրվագում էլ հարվածում կանանցից մեկի գլխին եւ քարշ տալիս։