Մարատ Գալուստյանը (Ուելդանով) Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան
Մարատ Գալուստյանը (Ուելդանով) Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան:
Այս մասին իր Facebook-ի էջում գրել է լրագրող Վահե Ավանեսյանը.
«Նրան գրեթե երեք տարի բանտում էին պահում միայն նրա հայկական ծագման պատճառով: Եղել են պահեր, երբ Մարատը գրեթե հանձնվել էր ու դադարել էր պայքարել: Ես հիշում եմ հեռախոսազանգը քրոջը՝ Մարինային, երբ նա հրաժեշտ էր տվել նրան ու խնդրել մոռանալ իրեն։ Այնուամենայնիվ, հետևողական պայքարը արդյունք է տվել:
Ժամանակ առ ժամանակ ստիպված էինք հիշեցնել ռուս պաշտոնյաներին, որ իրենց քաղաքացին անարդարացի բանտարկված է օտար երկրում: Երբեմն նրանք մեզ չէին լսում, երբեմն անտեսում էին, բայց երբեմն խոստանում էին զբաղվել Մարատի հարցով:
Վերջին աղմկահարուց խոստումը այս տարվա հունվարին ամփոփիչ մամուլի ասուլիսում հնչեցրեց Սերգեյ Լավրովը: Վերջապես, Ռուսաստանին հաջողվեց փրկել իր քաղաքացուն Ադրբեջանի բռնապետական ռեժիմից»: