«Եթե չլիներ Թավշյա Հեղափոխությունը չէինք ունենա երկու բացառիկ ընտրություններ». Սոնա Ղազարյան
ԱԺ-ի պատգամավոր Սոնա Ղազարյանը իր Facebook-ի էջում անդրադարձել է թավշյա հեղափոխության գրանցված արդյունքներին.
«Եթե չլիներ Թավշյա Հեղափոխությունը...
- չէինք ունենա երկու բացառիկ ընտրություններ՝ թափանցիկ և ազատ
- քաղաքացի-պետություն համագործակցությունը չէր ամրապնդվի, դրա արդյունքում չէր տպվի 65 մլն հատ ավել ՀԴՄ կտրոն՝ հավաքագրելով ավելի քան 100մլն դոլար
- չէինք ունենա ստվերի դեմ պայքար. ստվերի դեմ պայքարում չի կիրառվել որևէ ռեպրեսիվ մեթոդ
- շինարարության 20% աճ չէինք գրանցի, որն, ըստ էության, շինարարական բում է
- չէինք ունենա 49 ծրագրերով 765մլն դոլարի ներդրում՝ իրատեսական իրագործմամբ
- 38.000 ուսուցչի աշխատավարձ չէր բարձրանա սեպտեմբերից
- քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձ 20-30% չէր բարձրանա մայիսի 8-ի ավագանու հաստատումից հետո
- զինծառայողների աշխատավարձ 10% չէր բարձրանա
Սա 2 րոպե ամփոփմամբ ընդամենը…»: