Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք. Արամ Սարգսյան
Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երեւան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։ Այսինքն՝ մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք, քանի որ մեր ինչպիսին լինելը ՀՀ-ում կախված է Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքից:
Ռուսները աշխարհի կեսի հետ թշնամի են, հիմա ի՞նչ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի քիչ էլ իրենք մեր սահմանը փակե՞ն... Բա ասում էիք՝ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ երկիր է, բա ասում էիք՝ 21-րդ դարը եկել է Հայաստան»: