Հանրահայտ կիթառահար Նիլ Յանգը ձեռքի կոտրվածք է ստացել
Ամերիկացի երաժիշտ Նիլ Յանգը, ձեռքի կոտրվածքի պատճառով, հետաձգել է իր կայանալիք համերգը: 67-ամյա ռոք աստղն իր խմբի՝ "Crazy Horse"-ի հետ միասին օգոստոսի 9-ին Գետեբորգում պետք է մասնակցեր "Way Out West" փառատոնին: Երաժիշտի երկրպագուները տխրել են, որ սիրված աստղի համերգը չի կայանալու: «Ես երազել եմ տեսնել նրան և զգում էի, որ վերջապես կտեսնեմ սիրված խմբին իր ողջ կազմով»,- գրել է երկրպագուներից մեկը: