Գերմանիայում հայտնաբերել են մեծությամբ երկրորդ անլեգալ առևտրային հարթակը «դարքնեթում»
Քննիչները
Գերմանիայում մեծությամբ երկրորդ անլեգալ առեւտրային հարթակն են
հայտնաբերել այսպես կոչված «դարքնեթում»՝ ինտերնետի ծածուկ հատվածում։ Wall
Street Market անվամբ հարթակում վաճառքի են ներկայացվել հափշտակված
տվյալներ, կեղծ փաստաթղթեր եւ թմրանյութեր, ասել է Գերմանիայի գլխավոր
դատախազության ներկայացուցիչը, տեղեկացնում է DW-ն։
Ապրիլի վերջին կալանվել են երեք թողարկիչներ, նրանց տարիքը՝ 22, 29 եւ 31։ Նրանք բոլորն ապրում են Գերմանիայի արեւմուտքում։
Հարթակի կազմակերպիչների տրամադրության տակ եղել են ավելի քան միլիոն
օգտատերերի գրառումներ։ Հարթակում վաճառող են համարվել 5,5 հազար անձինք,
«վաճառքում» եղել են ավելի քան 63 000 անուն ապրանքներ։
Մեղադրյալների տների խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են
համակարգիչներ, որոնցից իրականացվել է հարթակի կառավարումը։ Բացի այդ,
առգրավվել է 550 000 եվրո կանխիկ դրամ, վեցանիշ գումարներ կրիպտոարժույթով,
ինչպես նաեւ ավտոմեքենաներ։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հրազեն։
ԱՄՆ-ում քննիչները ձերբակալել են երկու կասկածյալի, որոնք թմրանյութ են
վաճառել Wall Street Market-ի միջոցով։ Գերմանիայի գլխավոր դատախազության
տեղեկացմամբ՝ միջազգային հետաքննություն է անցկացվել ԱՄՆ եւ Նիդեռլանդների
իրավապահների, ինչպես նաեւ Եվրոպոլի մասնակցությամբ։
Դարքնեթը ինտերնետի անանուն եւ չվերահսկվող մասն է, որն անհասանելի է
Google-ի տիպի սովորական որոնողական համակարգերի համար։ Այն աշխատում է
ապակենտրոնացված, հատուկ բրաուզերների միջոցով, սերվերներով, որոնք
քողարկում են օգտատիրոջ գտնվելու վայրը։ Այդկերպ օգտատերերեը կարող են
միաժամանակ պահպանել մի քանի դարքնեթեր։