Բակո Սահակյանը Մանսուրյանի 80-ամյակի առթիվ հանձնել է «Երախտագիտություն» մեդալը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հյուրընկալել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Քննարկել են մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը մաեստրոյի 80-ամյակի առթիվ հանձնել է «Երախտագիտություն» մեդալը՝ կարևորելով Արցախում մշակույթի զարգացման հարցում նրա ավանդը:
«Ես պարգևատրվեցի մի շատ գեղեցիկ շքանշանով, որի հանձնման արարողությունը եղավ այսօր: Եվ ահավասիկ, շքանշանն իմ կրծքին է: Առաջիկայում երկու համերգների շարք ենք նախատեսում, որոնք պիտի տեղի ունենան Ստեփանակերտում: Մեկը հրապարակային համերգ է, դա կլինի ֆիլմերի իմ երաժշտությունը, որը կուղեկցվի նաև տեսապատկերով: Մյուսը կլինի ոչ մեծ համերգասրահում, կներկայացվի հայ պոեզիան, որի համար ես գրել եմ երաժշտություն` Չարենց, Իսահակյան և ուրիշներ»,- ասել է Մանսուրյանը: