Օրբելյանին պաշտոնից ազատելու որոշման դեմ փաստարկներին դեռ արձագանք չի եղել
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու որոշման դեմ ներկայացված փաստարկներին վարչապետի աշխատակազմից դեռ արձագանք չի եղել, սակայն խոստացել են պատասխանել առաջիկա օրերին: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն օրերս է վերադարձել արտերկրից: Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Նա նշեց, որ կոնկրետ ժամկետներ չի կարող ասել, բայց ամենայն հավանականությամբ հյուրախաղեր կլինեն, երեք բալետն էլ կներկայացնեն: