«Հայաստան. տասը վայր Եդեմական այգում». «Etheria Magazine» կանանց ամսագրի անդրադարձը
Իսպանական «Etheria Magazine» կանանց ամսագիրը «Հայաստան. տասը վայր Եդեմական այգում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանում հանգստի ու տեսարժան վայրերի մասին: Լուսանկարիչ-զբոսաշրջիկներից Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հոդվածում ներկայացված են հանրապետության գլխավոր տեսարժան վայրերը՝ արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները:
«Եթե դուք դրախտ եք փնտրում, ապա արժե մեկնել Հայաստան: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի աներևույթ եզերք՝ Եվրոպայի ու Ասիայի միջև, որտեղ, ասում են, եղել է Աստվածային Եդեմական այգին: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,- ասվում է հոդվածում:
Հայաստանի տեսարժան վայրերի թոփ-տասնյակի մեջ են հայտնվել Զվարթնոց տաճարի ավերակները, Գեղարդի վանական համալիրն ու Խոր Վիրապը, Հանրապետության հրապարակը, Կասկադի համալիրը և այլ վայրեր, որոնցից յուրաքանչյուրի մասին զբոսաշրջիկները կարճ տեղեկություն են հաղորդել: