«Այդ մարդկանց երեւի թվում էր, որ «հեղափոխական» արյունարբու հրեշը կբավարարվի բացառապես մեզանով, եւ իրենք կարող են տաքուկ վերապրել այս փոթորկալից ժամանակները». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մեր գործընկերներից ոմանք լուռ, իսկ որոշները նաեւ անթաքույց հրճվանքով հետեւում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու յուր շրջապատը մորեխների նման թափվել Հանրապետականների գլխին:
Հետեւելով խորհրդարանական քաղաքական ուժերի կրքերին, նորից ու նորից հիշում եմ նացիստական ռեժիմի մասին այս թեւավոր դարձած խոսքերը.
«Երբ նրանք եկան կոմունիստների ետեւից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետեւից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետեւից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետեւից, արդեն այլեւս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար»:
Մեր գործընկերներից ոմանք լուռ, իսկ որոշները նաեւ անթաքույց հրճվանքով հետեւում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու յուր շրջապատը մորեխների նման թափվել Հանրապետականների գլխին:
Կային մարդիկ, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել հենց մեզ, ուրանալով երբեմնի եղած ոչ միայն քաղաքական, այլեւ մարդկային հարաբերությունները: Այդ մարդկանց երեւի թվում էր, որ «հեղափոխական» արյունարբու հրեշը կբավարարվի բացառապես մեզանով, եւ իրենք կարող են տաքուկ վերապրել այս փոթորկալից ժամանակները:
Իսկ հիմա, երբ ամբարտավանության, տգիտության եւ անհանդուրժողականության հեղափոխական չոռը չոքել է իրենց դուռը այդ գործիչները սկսել են դժգոհել Նիկոլից, Հ1-ից, հեգնանքից եւ մանիպուլյացիաներից:
Բա ու՞ր էիք այս մի տարին, տղերք»: