Իմ արխիվն էլ մեծ մայրս էր՝ Սիրանույշը. Փայլանը՝ Էրդողանին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս Հայաստանին և Ցեղասպանությունը ճանաչող երկրներին կոչ էր անում բացել արխիվները:
«Էրդողանն ասել է. «Իրականությունը պետք է արխիվներում փնտրել»: Անատոլիայի ցանկացած հայ մի արխիվ է, մի փաստաթուղթ է: Իմ փաստաթուղթն էլ, արխիվն էլ տատս էր՝ Սիրանույշը: Ամեն տան Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին: Եթե պատրաստ եք լսել՝ մեր փաստաթղթերով կպատմենք: Թուրքերեն»,- գրել է Փայլանը Twitter-ում, հայտնում է Akunq.net-ը: