«ՀՔԾ-ին կխնդրենք գործ հարուցել ԱԱԾ այդ աշխատակիցների, և հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ». Իոանիսյան (տեսանյութ)
«Երբ ԱԱԾ–ն հերքման պահանջ է ուղարկում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի մասին ֆեյսբուքում գրառման համար, մենք հստակ տեսնում ենք թե՛ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահում»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։