Հայկական խաչքարերի ցուցադրություն՝ Իռլանդիայի Մայր տաճարում
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Մայր տաճարում, որը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվանումով, բացվել է հայկական խաչքարերին նվիրված լուսնկարչական ցուցահանդես, որը տեսնելու հնարավորություն այցելուները կունենան ողջ մայիս ամսվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է CatholicIreland.net կայքը, ցուցահանդեսը բացվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը տաճարում ներկա են գտնվել Իռլանդիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայոց թեմի ներկայացուցիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Նշվում է, որ եզակի լուսանկարչական ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի այցելուներին հետաքրքիր տեղեկություններ իմանալ հայկական խաչքարերի և ավանդական իռլանդական խաչ-հուշարձանների նմանությունների և տարբերությունների մասին: