Նյու Յորքում դեռահասները փորձել են պայթեցնել դպրոցը
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում երեք դեռահաս փորձել է պայթուցիկ ռումբ տեղադրել դպրոցում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Իրավապահ մարմինները ժամանել են Լոնգ Այլենդ կղզու ուսումնական հաստատություն` համակարգողի հրահանգով: Աշակերտները պատմել են, որ դպրոցական ավտոբուսում լսել են իրենց հասակակիցներից երեքի` 16-ամյա դպրոցականների խոսակցությունը, որոնք մտադիր էին պայթեցնել դպրոցը:
Ենթադրյալ կասկածյալները ձերբակալվել են հենց դպրոցում, նրանք մեղադրվում են դավադրության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը հայտնել է, որ դպրոցականների տների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գիրք, որում նկարագրվում է, թե ինչպես կարելի է ինքնուրույն պայթուցիկ պատրաստել: