Հայաստանն այս տարի մասնակցելու է պարային Եվրատեսիլին
2013թ.-ը հագեցած է լինելու Եվրատեսիլներով՝ երգի, պարային և մանկական երգի:
Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի է ունենալու «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ Հայաստանը ներկայանալու է: Մրցույթին կարող են մասնակցել 16-21 տարեկան շնորհալի պարողներ: Հայաստանյան ազգային ընտրությանը մասնակցելու համար հունվարի սկզբին հայտարարվելու է մրցույթ:
Մայիսի 14,16,18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը և երգը կընտրվի ներքին ընտրությամբ:
Ներքին ընտրությունը կկատարվի Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն ժամանակակից հայրենական երգարվեստը ներկայացնող մասնագետներ: Հայաստանյան մասնակցության մասին բոլոր մանրամասները հայտնի կդառնան մինչև 2013թ.-ի մարտի 10-ը:
Մանկական Եվրատեսիլ 2013-ը հյունընկալող երկրի անունը դեռ քննարկման փուլում է:
Այս մասին տեղեկացնում է 1tv.am-ը: