Իրանցի մարզուհին ձերբակալվել է առանց հիջաբի ռինգ դուրս գալու համար
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է կին բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին: Նա առաջին իրանցի մարզուհին է, որը կարողացել է հաղթանակ տանել միջազգային մրցաշարում:
Հադեմին մեղադրում են այն բանի համար, որ նա ռինգ է դուրս եկել առանց հիջաբի: Սա Իրանի օրենքների կոպիտ խախտում է:
Ըստ այս երկրի օրենքների՝ մարզուհիները պետք է մրցահարթակ դուրս գան հիջաբով և այնպիսի մարզական հագուստով, որն ամբողջովին կծածկի նրանց մարմինը:
Հադեմի նկատմամբ ևս մեկ մեղադրանք է ներկայացվել: Նրա մարզիչը տղամարդ է, ինչը ևս արգելվում է օրենքով: Իրանի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է չմասնակցել կոնֆլիկտին, իսկ ինքը` Հադեմը, և նրա մարզիչը հրաժարվել են վերադառնալ հայրենիք և քաղաքական ապաստան են խնդրել Ֆրանսիայում, որտեղ էլ մասնակցել են միջազգային մրցաշարին: