Թուրքիայի ԱԳ նախկին նախարարը ցանկանում է նոր կուսակցություն ստեղծել
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը խոստովանել է, որ նոր կուսակցություն ստեղծելու համար աշխատանքներ է իրականացնում։ Թուրքական OdaTV կայքի լրագրողի հետ զրույցում Ալի Բաբաջանը հաստատել է շրջանառվող խոսակցությունները, թե պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել։
«Այո, հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ցանկանում ենք նոր կուսակցություն հիմնել։ Խորհրդակցում եմ ընկերների հետ»,–ասել է Ալի Բաբաջանը՝ հերքելով, որ նոր կուսակցությունը հիմնելու է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։
Նշենք, որ Ալի Բաբաջանը իշխող կուսակցության առանցքային գործիչներից էր, ում Էրդողանը խաղից դուրս թողեց։ Ալի Բաբաջանի օրոք է ստորագրվել հայ–թուրքական հարաբերությունները կարգավորման համար նախատեսված ճանապարհային քարտեզը։