Էրդողանը որոշել է սահմանափակել քաղաքապետարանների իրավասություններն ու լիազորությունները
Թուրքիայում մարտի 31–ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում երկրի խոշոր քաղաքները կորցրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնություն է սկսել կորցրած քաղաքները հետ վերադարձնելու համար։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է սահմանափակել քաղաքապետարանների իրավասություններն ու լիազորությունները, ինչպես նաեւ քաղաքապետերի որոշումների հաստատումները լիազորել նախարարություններին։
Նշվում է, որ Էրդողանը ցանկանում է այս սահմանափակումներով կտրուկ իջեցնել ընդդիմադիր քաղաքապետերի աշխատանքի արդյունավետությունը՝ բնակչության մեջ դժգոհության ալիք բարձրացնելու եւ նոր ընտրության համար հող նախապատրաստելու համար։
Նշենք, որ մարտի 31–ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրել է Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Անթալիայի եւ մի շարք այլ քաղաքների քաղաքապետի պաշտոնները։