Իրանը, Իրաքը և Սիրիան համատեղ բանկ կստեղծեն
Իրանը, Իրաքը եւ Սիրիան պլանավորում են համատեղ բանկ ստեղծել՝ հայտարարել է «Հաթամ Ալ- Անբիա» շինարարական ստորաբաժանման հրամանատար Սաիդ Մուհամմեդը՝ հայտնում է Mehr-ը։
«Ներկայում պլանավորվում է Իրանի, Իրաքի եւ Սիրիայի միջեւ համատեղ բանկի ստեղծում՝ երեք երկրների կենտրոնական բանկերի բանկային եւ ֆինանսական հարաբերությունների վերականգնման նպատակով»,- ասել է նա։
Նրա խոսքերով, ներկա իրավիճակում, երբ երկիրը բախվում է ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների հետ, մասնավոր հատվածը խոստանում է համագործակցել «Հաթամ Ալ- Անբիա»-ի շինարարական գրասենյակի հետ, որպեսզի լրացնի իրանական նավթային արդյունաբերության մեջ արտասահմանյան ընկերությունների թափուր տեղը։
Մուհամմեդը մատնանշել է բարձր պոտենցիալով իրաքյան եւ սիրիական շուկաները եւ կոչ է արել արդյունաբերողներին եւ բիզնեսմեններին գրավել Իրաքի եւ Սիրիայի եկամտաբեր շուկաներում եղած արտադրության առյուծի բաժինը։