Դաղստանի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը հայուհի է
Դաղստանի ոստիկանությաւն լրատվական բաժնի ղեկավար Գայանե Գարիևան պատմել է իր ծագման մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Հաղորդվում է, որ հայազգի աղջիկը խոսել է իր ազգության մասին այն ժամանակ, երբ օգտատերերից մեկը նրան հաճոյախոսություն է արել՝ ասելով, որ օսերը գեղեցիկ են: Ի պատասխան դրան՝ աղջիկն ասել է, որ գեղեցկությունն ազգություն չի ճանաչում, և ինքը հայուհի է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտնել է, որ ծնվել է 1978 թվականին՝ Վլադիկավկազում: 2000 թվականին ավարտել է ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու աշխատանքի անցել Հյուսիսային Օսիայի Ներքին գործերի նախարարությունում: Նա 19 տարվա աշխատանքային ստաժ ունի։