Հայաստանը կործանման եզրին է. Ազատամարտիկները միացան ակտիվիստներին
Րոպեներ առաջ Ազատության հրապարակում հավաքված երիտասարդ ակտիվիստներին միացան նաև մի խումբ ազատամարտիկներ: Նրանք նշում են՝ իրենց պահանջն ավելի գլոբալ է. փորձում են հայրենիքը դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից, քանի որ, ինչպես իրենք են ասում, այն կործանման եզրին է:
«Երկրում տիրում է արտագաղթ, թալան: Այս ամենն ապաշնորհ իշխանությունների պատճառով է: Մենք համամիտ ենք երիտասարդների հետ, նրանց աջակցում ենք, նրանցով ոգևորվում» ,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Լեռնիկ Ավագյանը:
Նշենք, որ այս պահին ակտիվիստները Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի Երևանի քաղաքապետարան: