Բրյուս Ուիլիս. 4 օրում 3 միլիոն եմ ուզում աշխատել
Դերասան Բրյուս Ուիլիսը 4 աշխատանքային օրվա ընթացքում ուզում է աշխատել 3 միլիոն դոլար: Հենց այս ցանկության համար է, որ նրան հեռացրել են «Անզուսպները 3» նախագծից: Սիլվեստեր Ստալոնեն Բրյուսին ծույլ և ագահ է անվանել: Նրան այդպիսին է համարել նաև ֆիլմի ողջ անձնակազմը: Ֆիլմում Բրյուսին կփոխարինի Հարիսոն Ֆորդը: Բացի Ֆորդից ու Ստալոնեից, ֆիլմում կնկարահանվեն Առնոլդ Շվարցենեգերը, Ջեյսոն Ստետհեմը, Ջեկի Չանը, Միլա Յովովիչը և ուրիշ աստղեր: Բրյուս Ուիլիսն, ամեն դեպքում, անգործ չի մնա: Նա նկարահավելու է «Մեղքերի քաղաք» և «Ամուր ընկույզ 6» ֆիլմերում: