Նշվել են Եվրոպայի 10 տեսարժան վայրերը, որոնք զբոսաշիջիկներին հիասթափություն են պատճառել
Փարիզի Լուվրում ցուցադրված Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզան» գլխավորել է Եվրոպայաի վատթարագույն տեսարժան վայրերի ցուցակը, որը կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա, հայտնում է News.sky-ը:
Հարցումը 2 հազար զբոսաշրջիկների շրջանում անցկացրել է բրիտանական EasyJet լոուքոսթեր ավիաընկերությունը:
Երկրորդ տեղում է հայտնվել Չեքփոյնթ Չառլին՝ Բեռլինում Ֆրիդրիխշտրասե փողոցի սահմանապահ հսկիչ անցակետը, որը ստեղծվել է քաղաքը Բեռլինի պատով բաժանելուց հետո: Երրորդ տեղում է Բրյուսելում «Միզող տղան»:
Չորրորդ տեղը նույնպես հատկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրի՝ զբոսաշրջիկներին հիասթափեցրել է «Մուլեն Ռուժը»: Հինգերորդ տեղը զբաղեցել է Կոպենհագենում «Ջրահարսի» քանդակը:
Ամենահիասթափեցնող տեսարժան վայրերի տասնյակի մեջ են հայտնվել նաեւ Փարիզի Էյֆելյան աշտարակը, Իսպանական սանդուղքը եւ Հռոմում Տրեւի շատրվանը, Լուվրը եւ Պիզայի աշտարակը: