ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևին աջակցելու համար
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ապրիլի 30-ին հանդիպեցլ է Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձեւին աջակցելու համար:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարեւորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: