Պենտագոնը նոր միջուկային զենքի ստեղծումը հիմնավորել է ՌԴ-ին «զսպելու» ծրագրերով
Փոքր հզորության միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է Ռուսաստանին զսպելու համար, ԱՄՆ-ն չի նախատեսում դրա կիրառման շեմի նվազեցում, հայտարարել է Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դեւիդ Թրահթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատճառը, որ որոշեցինք գնալ փոքր հզորության միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այն է, որ տեսնում ենք, թե ինչ են անում ռուսները, եւ դա մեծ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է նա Կոնգրեսում անցկացվող լսումներոմ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ մտահոգությունն է հարուցում ռուսական, այսպես կոչված, «էսկալացիա ապաէսկալացիայի համար» հայեցակարգը, որը նախատեսում է սպառազինության սովորական տեսակների օգտագործմամբ ռազմական կոնֆլիկտների պայմաններում միջուկային զենքի սահմանափակ կիրառում: