Իտալիայում 60 մ երկարությամբ ելակով տորթ են պատրաստել (տեսանյութ)
Իտալիայում հացթուխների խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով ավելի քան 60մ երկարությամբ ելակով տորթ։
Հացթուխները ընդհանուր առմամբ 300 ժամ են ծախսել տորթի ստեղծման վրա, որը ներկայացվել է Սկանցանո-Յոնիկոյի միջոցառմանը։ Տորթը ծածկված է եղել 799 կգ ելակով։ Այն գերազանցել է 2017թ․ Ֆրանսիայում պատրաստված 32 մետրանոց տորթին։