Եվրոպայի ծայրահեղ աջ առաջնորդները հիշեցնում են նացիստների իշխանության գալը
Եվրոպայում
ազգայնական, ծայրահեղ աջ առաջնորդների նոր դասը հիշեցնում է անցյալ դարի
30-ական թվականները, երբ նացիստները եկան իշխանության։ Այս մասին
հայտարարել է ցեղասպանության կանխման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ադամ
Դիենգը՝ հայտնում է Reuters-ը։
Նա Եվրոպայի ձախերին կոչ է արել ավելին անել այլատյացության վերածննդին
դիմակայելու համար՝ ակնարկելով 2015թ․ սկսած միգրանտների հոսքի հետ կապված
բացասական աճող արձագանքը, որը հնարավորություն է տվել ծայրահեղ աջերին
ընկնել ողջ Եվրոպայով մեկ ազգային խորհրդարաններ։
Նա հիմնվել է այն վնասի վրա, որ հասցվում է «հզոր տերությունների»
կողմից, որոնք հրաժարվել են միջազգային պարտավորություններից եւ
Հունգարիայի ու Իտալիայի հակամիգրանտական քաղաքականության վրա։ Սակայն նա
նաեւ ձախերին մեղադրել է նրանում, որ նրանք լկտի քաղաքական խաղեր են
խաղում՝ փոխանակ հաստատակամորեն հեռանան ծայրահեղ աջերից։