Իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող դրականորեն ազդել ճգնաժամի վրա․ Կատար
Իրանական նավթի
արտահանման հանդեպ պատժամիջոցներից ազատելը չերկարաձգելու մասին Վաշինգտոնի
որոշումը վնաս է հասցնում այն երկրներին, որոնք հույսը դնում են այդ
մատակարարումների վրա։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ
Բին Աբդուլռահման Ալ Տանին՝ հատնում է Reuters-ը։
«Պատժամիջոցները պետք չէ երկարաձգել, քանի որ դրանք բացասական
ազդեցություն են ունենում այն երկրների վրա, որոնք շահույթ են ստանում
իրանական նավթից»,- հայտարարել է նա՝ հավելելով․ «Մենք չենք կարծում, որ
միակողմանի պատժամիջոցները դրականորեն են ազդում ճգնաժամերի վրա, որոնք
պետք է լուծվեն միայն երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով»։
Ինչպես հայտնի էր դարձել նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես
հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի արտահանման հանդեպ
պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման այն
ժամկետը, որ ստացել են Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան,
Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։