Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ նոյեմբերի 1-ից։ Դրա մի շարք դրույթներ,
այդ թվում՝ դոմենային անունների ազգային համակարգի մասին դրույթը, կսկսի
գործել 2021 թվականից։
Պետդուման օրենքը հավանության է արժանացրել ապրիլի 16-ին, Դաշնային խորհուրդը՝ ապրիլի 22-ին։
Ինչպես գրում է Meduza-ն,
օրենքի հեղինակների վարկածով՝ սա պահուստ է «սեւ օրվա» համար։ Եթե որեւէ
մեկը գրոհի (սպառնա սահմանափակել կամ անջատել) ինտերնետի ռուսական հատվածը,
«Ռոսկոմնադզորը» կենտրոնացված կառավարումն իր վրա կվերցնի։ Հաստատությունը
կֆիլտրի ողջ ինտերնետ-թրաֆիքը արգելափակման հատուկ համակարգերի միջոցով,
որոնք անվճար կբաժանվեն կապի օպերատորներին։ Վերջինները պարտավոր կլինեն
կատարել «Ռոսկոմնադզորի»ուղիղ կարգադրությունները, մասնավորապես՝ պահպանել
թրաֆիքի երթուղու կանոնները՝ փաստացի փակելով այն երկրի ներսում։