Ստամբուլում Տաքսիմ հրապարակում ցույց կազմակերպելու փորձի ժամանակ ավելի քան 100 մարդ է կալանավորվել
Ստամբուլի
ոստիկանությունը կալանավորել է տասնյակ մարդկանց, որոնք ի հեճուկս արգելքի
փորձել են մայիսմեկյան ցույց անցկացնել կենտրոնական հրապարակում։
Քաղաքի ոստիկանության տվյալներով, մոտ 127 մարդ կալանավորվել է Տաքսիմ հրապարակում անօրինական ցույցին մասնակցելու փորձի համար։
AFP-ի թղթակիցները հայտնել են, որ ձերբակալությունների ժամանակ
ցուցարարներին կոպտորեն գամել են ոստիկանական ավտոմեքենաներին, իսկ այդ
շրջանում գտնվող զբոսաշրջիկները նույնպես խուզարկվել են։
Մի քանի հազար մարդ, այդ թվում արհմիությունների եւ ընդդիմադիր
քաղաքական կուսակցությունների անդամներ, կարող էին մասնակցել Ստամբուլի
Բակիրկոյ շրջանում պաշտոնապես հաստատված միջոցառմանը։
Ստամբուլում լարվածությունն աճել է մարտի 31-ի տեղական տնտրություններից
հետո։ Քաղաքապետի պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր Ազգային հանրապետական
կուսակցության թեկնածու Էկրեմ Իմամօղլին, սակայն ԱԶԿ-ն պաշտոնապես պահանջել
է կրկնակի ընտրություններ։