Բելգիայում ապրող հայազգի Գրիգոր Սուքիասյանը որոնվում է որպես անհետ կորած
Բելգիայում բնակվող
հայազգի 16-ամյա Գրիգոր Սուքիասյանը ապրիլի 24-ին տանից դուրս է եկել և չի
վերադարձել: Ոստիկանությունը նրան որոնում է որպես անհետ կորած։
Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հայտնեց տղայի հորաքույրը՝ Արմինե Օհանյանը:
Նա ասաց, որ Բելգիայի ոստիկանությունը որոնողական աշխատանքները չի դադարեցնում, սակայն որևէ լուր առայժմ չկա: