Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի տարածաշրջանի վրա
Իրանի դեմ պատերազմը
թանկ կնստի ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հաթամ ալ
Անբիայում ԻՀՊԿ շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը,
տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք ակնկալում ենք, որ հարեւան երկրները ձեռնպահ կմնան ԱՄՆ եւ
իսրայելցիների շահերից բխող գործողություններից, որոնք միայն պատերազմ
վարելու եւ տարածաշրջանում լարվածություն մտցնելու համար են, որովհետեւ դա
թանկ կնստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների վրա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Իրանը չի ողջունում ոչ մի պատերազմ տարածաշրջանում,
որովհետեւ «դա որոշակիորեն ձեռնտու է Միացյալ Նահանգներին եւ սիոնիստական
ռեժիմին, բայց մենք միշտ պատրաստ ենք դիմակայել ցանկացած ագրեսորի»։