Հյուսիսային Կարոլինայի համալսարանում հրաձգության հետեւանքով 2 մարդ է մահացել
ԱՄՆ Հյուսիսային
Կարոլինա համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 2
մարդ է մահացել, 4-ը՝ տուժել, հայտնում է WBTV-ն:
Հրաձգությունը տեղի է ունեցել Շառլոտ քաղաքի համալսարանում:
Տուժածներին, որոնցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, հոսպիտալացրել ե0ն:
Համալսարանի ղեկավարությունը տարածքում գտնվող բոլորին խորհուրդ է տվել թաքնվել անվտանգ տեղում: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ:
Հրաձգությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել է մեկ մարդ:
Ոստիկանությունից հայտնել են, որ նա 22-ամյա Տրիստան Էնդրյու Թերելն է,
նրան մեղադրանք է առաջադրվել:
WBTV-ն նաեւ տեսանյութ է ցուցադրել, որում երեւում է, թե ինչպես են
իրավակարգի պահապանները ձեռնաշղթաներով երիտասարդին տանում ոստիկանական
բաժանմունք:
Հրաձիգի դրդապատճառների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: